Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հունիս / 2021


Խոշոր վթար՝ Լարսի անցակետի մոտ. ուղևորներից մեկը տեղում մահացել է

Փետրվարի 4-ին, ժամը 02:00-ին սահմաններում ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է հաղորդվել, որ Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ՌԴ քաղաքացիներ:

Փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 18:55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կոբի - Գուդաուրի ավտոճանապարհին (Կազբեկի շրջան)՝ 1-ին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. ավտոմեքենայի վարորդը (Զուրաբ Ա., ծնված 1979 թ., ՌԴ քաղաքացի) ստորին վերջույթի կոտրվածքով հոսպիտալացվել է, ուղևորներից մեկը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Ուղևոր Մարինա Խ.ն (ծնված 1996 թ., ՌԴ քաղաքացի) չի տուժել:

դիտվել է 15569 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից