Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Հոկտեմբեր / 2020


Մեծ պայքար կերակրի աղի շուրջ


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մեկ տարի է, ինչ ձգվում է աղի վաճառքով զբաղվող «Սոլտեքս» և «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունների միջև պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերությունը իր կասկածներն է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին այն մասին, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը ոչ հավաստի տեղեկություն է ներկայացնում իր արդյունահանման ծավալների վերաբերյալ:

Իսկ, ահա, «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը հակառակն է պնդում՝ հայտնելով, որ իր կողմից արտադրված ինչպես կերակրի, այնպես էլ արդյունաբերական և տեխնիկական աղի բացթողնումը կատարվում է բացառապես փաստաթղթերով, երբևէ չեն թաքցվում իրական ծավալները, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացնել ցանկացած տեղեկություն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերության կողմից ներմուծված կերակրի աղում անցած տարվա ապրիլի 25-ից մինչև նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում «կալիումի ֆեռոցիանիդ (E536)» ցուցանիշով անհամապատասխանություն չի արձանագրվել:

Բայց պարզվում է՝ անհամապատասխանություն արձանագրվել է անցած տարվա սեպտեմբերի 23-ին նմուշառված կերակրի աղում յոդի պարունակության ցուցանիշով: Այդ խմբաքանակը սեպտեմբերի 26-ին հետ է վերադարձվել արտահանող երկիր: Արդյունքում ՏՄՊՊՀ-ն որոշել է պատասխանատվություն կիրառել տեղական արտադրողի նկատմամբ և նախազգուշացում տալ: Նշենք, որ «Սոլտեքս»-ը ստեղծվել է 2017 թվականին, հիմնադիրն է Խաչատուր Կատոլիկյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5976 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից