Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2022


1,5 մլն դոլար՝ հայկական ԶԼՄ–ներն ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար

,5 մլն դոլար՝ հայկական ԶԼՄ–ներն ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար

«Իրավունք» թերթը գրում է. Ամերիկյան ժողովրդավարու­թյան ազգային հիմնադրամը (NED), որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համա­րել Սորոսի «Բաց հասարակու­թյուն» հիմնադրամի քույր կառույ­ցը, պարզվում է՝ միայն անցած տարի՝ 2019 թվականին, 1,5 միլի­ոն դոլար գումար է տրամադրել հայաստանյան ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին, ըստ էության, դրանք ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար։

Այս ամենը NED–ը «փաթե­թավորել է» ԶԼՄ–ների հաշվետվողականության բարձրացման նախագիծ ան­վան տակ։ Ովքե՞ր եւ ինչքա՞ն գրանտ են ստացել NED–ից անցած տարի եւ ինչի հա­մար, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել։ Այս շարքում է Խոսքի ազատու­թյան պաշտպանության կոմիտեն (նախագահ՝ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ), որը տեղեկատվության ազատու­թյան անվան տակ ստացել է շուրջ 37 466 դոլար։ Վերջիններս պար­տավորվել են կազմակերպել դե­բատներ արտաքին քաղաքակա­նության վերաբերյալ։

Էլ ինչ ամերիկյան գրանտ՝ առանց Հանրային խորհրդի ան­դամ Դանիել Իոաննիսյանի։ Նրա «Իրազեկ քաղաքացիների միավո­րումը» NED–ից ստացել է շուրջ 144 932 դոլար, որպեսզի նպաստի Հայաստանի արտաքին քաղա­քականության մասին տեղեկացվածությանը՝ ծավալելով հանրա­յին քննարկումներ։ Ընդ որում՝ ամերիկյան գրանտ ստացած Դ. Իոաննիսյանը պարտա­վորվում է վերլուծել Հայաստանի տնտեսական եւ անվտանգության իրա­վիճակը՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միու­թյան, այսպես ասած, անտես­ված հետեւանքնե­րը Հայաստանի ժողովրդավարական զարգացման եւ աշխարհաքաղաքական անվտան­գության վրա։

Նույն այս դրամաշ­նորհի շրջանակում Դ. Իոաննիսյա­նը ստանձնել է նաեւ պարտավո­րություն՝ անցկացնել հետազո­տություններ, թողարկել հոդված­ներ եւ տեսանյութեր, իրականաց­նել փաստերի ստուգում։ Մանրամասները՝ «Իրավունք»֊ի հաջորդ համարում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթ այսօրվա համարում։

դիտվել է 2698 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից