Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Հուլիս / 2020


«Իմ տղան պարկեշտ տղա ա, համալսարանն էլ անվճար ընդունվել ա». Առաքել Մովսիսյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին է, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Մենք զրուցեցինք Առաքել Մովսիսյանի հետ՝ նրան հարցնելով, թե ձերբակալությունից հետո խոսե՞լ է որդու հետ, նա որևէ բացատրություն տվե՞լ է։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, թե Մովսիսյանի որդին ծառայել է էլիտար զորամասում, որտեղ ծառայում եմ բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ մարդկանց որդիները։ Ըստ տեղեկությունների՝ Մովսիսյանի որդին զորամասում արտոնյալ է եղել՝ «չաստ նայող», և վիճաբանություն է ունեցել Վահրամ Ավագյանի հետ:

«Վերջին անգամ տեսել եմ ծառայության ընթացքում, «պրիսյագից» հետո չեմ տեսել։ Ձերբակալությունից հետո չեմ խոսել, փաստաբաններն են զբաղվում իրա գործով, ես ոչ մի բանի չեմ խոչընդոտում, ես ուրիշ բանից տեղյակ չեմ, թող փաստաբանները ձեզ պատասխանեն, դատ ա գնում»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Առաքել Մովսիսյանը։

Մովսիսյանին հարցրինք, թե քաղաքացիական կյանքում տղան հաճա՞խ է «ռազբորկաների» մասնակցել, ասում են, որ «չաստ նայող» է եղել:

«Սխալ հարցեր ես տալի, իմ տղան պարկեշտ տղա ա, համալսարանն էլ անվճար ընդունվել ա, էլ ինձ ըտենց հարցեր չտաս»,- ասաց Մովսիսյանն ու անջատեց հեռախոսը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 64506 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից