Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Հունվար / 2021


«Պատերազմ» միջազգային կառույցների՞ն. «Իմ քայլում» շփոթված ու այլայլված են եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ժամը 16։00-ին նախատեսված էր ԱԺ խորհրդի նիստ, որտեղ պետք է որոշվեր առաջիկա արտահերթ նիստի օրակարգը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմկահարույց նախագծով՝ ՍԴ-ին չեզոքացնելու վերաբերյալ։ Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է նիստը հետաձգել՝ հրավիրել այսօր։

Պատգամավորները հետաքրքրվել են, թե որն է պատճառը, Միրզոյանը որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել։ Մեզ ասացին, որ իշխանական պատգամավորները բավականին շփոթված ու այլայլված են եղել, հավանաբար հասկացել են, որ այս նախագծով ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով են գնում եւ «պատերազմ» են հայտարարում միջազգային կառույցներին ու նորմերին, մանավանդ՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի վերջին խիստ հայտարարություններից հետո։


Թեպետ, հաշվի առնելով ՍԴ-ից ու ՍԴ նախագահից ամեն գնով ազատվելու մոլուցքը, կարելի է ենթադրել, որ եթե անգամ հրաժարվեն այս օրինագծից, առաջիկայում մի նոր անհեթեթություն կհորինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3310 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից