Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Արթուր Վանեցյանը կդիմի դատարան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել. «Ինչպես հայտնի է «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությունից (Հայկական ժամանակ, armtimes.com) պահանջել էինք հերքել նշված կայքում հունվարի 12-ին հրապարակված «Պատիվ ունեմ, թե պատիվ չունեմ...» վերնագրով հոդվածում Արթուր Վանեցյանի վերաբերյալ սուտ, զրպարտչական տեղեկությունները։ Դիմումն ու հերքման բովանդակությունը մեր կողմից հրապարակվել էր, և հանրությունը հնարավորություն ունեցել է առանձին-առանձին մեջբերումներով ծանոթանալ, թե կոնկրետ որ արտահայտություններն են հանդիսանում զրպարտություն ու որոնք է անհրաժեշտ ամբողջությամբ հերքել։
Այսօր, սակայն, նշված ընկերությունից ստացել ենք հավանաբար մեզ ուղղված մի գրություն, որով հայտնվում է, թե «հերքման մասին դիմումը և դրան կից ներկայացված հերքման տեքստը» ընկերության կողմից քննարկման առարկա չեն դարձվում։
Նույն գրությամբ, սակայն, քննարկման առարկա դարձնելով թե՛ դիմումը, թե՛ հերքման տեքստը, հեղինակը նշում է.
1. Ա. Վանեցյանի ներկայացուցիչները, վերջինիս կողմից տրված լիազորագրի համաձայն՝ ունեն «հերքման պահանջ ներկայացնելու իրավունք», բայց չունեն «նման բովանդակությամբ հերքման տեքստ ներկայացնելու իրավասություն»։
2. Հերքման տեքստում ու դիմումում նշված չէ, թե «հրապարակված հոդվածում, կոնկրետ, որ արտահայտություններն են Արթուր Վանեցյանի համար եղել զրպարտող կամ նրա իրավունքները խախտող»։
Մինչդեռ մեզ տրված լիազորագրերի համաձայն՝ մենք լիազորված ենք և՛ ներկայացնելու «հրապարակված նյութի վերաբերյալ հերքում տարածելու պահանջ, այդ թվում ներկայացնելու հերքման տեքստ», և՛ «անելու հայտարարություններ, ներկայացնելու և ստանալու փաստաթղթեր, դիմումներ, բողոքներ, հաղորդումներ, այլ նյութեր, ստորագրելու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»։
Կարծում ենք այս գրությունը լիովին համարժեք է 12.01.2020 թվականին հրապարակված հոդվածի բովանդակությանը, դրա հավելյալ մեկնաբանումը ժամանակի անտեղի վատնում է, իսկ ժամանակը հարկ է օգտագործել արդյունավետ՝ քաղաքացիական հայցը նախապատրաստելու և հնարավորինս արագ այն դատարան ներկայացնելու համար։
Ա. Վանեցյանի ներկայացուցիչներ՝
Լուսինե Սահակյան
Արամազդ Կիվիրյան»:

դիտվել է 6917 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից