Warning: Illegal string offset 'img' in /var/www/yelaket.am/public_html/engine/routes/p.php on line 32

Notice: Uninitialized string offset: 0 in /var/www/yelaket.am/public_html/engine/routes/p.php on line 32
Yelaket.am | Ես եմ մի գեղեցիկ օր նրանց պառկեցնելու եմ ու ոտքերս մաքրեմ նրանց վրա. Ռուբեն Հայրապետյան Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Ես եմ մի գեղեցիկ օր նրանց պառկեցնելու եմ ու ոտքերս մաքրեմ նրանց վրա. Ռուբեն Հայրապետյան

Եթե հիշում եք, դեկտեմբեր ամսին՝ իմ տունը խուզարկելիս, հայտարարեցի, որ իմ տնից հանել են ՍՈՒ 35 տանկ, «BTR», «BMP», և մի քանի օր առաջ, երբ նայում էի Ոստիկանապետի ելույթը , տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում ու մտածում։ Իսկ եթե դանդաղ է խոսում ու մտածում, ապա դանդաղ էլ հասկացել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ոստիկանությունից դուրս գալուց հետո ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նա նշեց, որ Ոստիկանապետի ԺՊ-ն «իր գրպանում» փնտրում է տանկեր, «BTR», «BMP»։

«Դե բնականաբար հասկանում եք, թե ում հանձնարարությամբ էր դա, հերթական կապիկությունն էր ընդամենը։ Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող։ Առհասարակ մեր տեսակն է ուրիշ և եթե նույնիսկ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»,-ասաց Հայրապետյանը։

Նա հայտնեց, որ իր մոտ ապօրինի զենք-զինամթերք չեն հայտնաբերել և որ ինքը 3 օրինական զենք ունի, կրելու թույլտվությունն էլ գրպանում է։

«3 օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք-զինամթերք չի պահում։ 3 զենքերից 2-ը որսորդական զենքեր են, իսկ մեկն էլ իմ անձնական զենքն է՝ իմ անվտանգության համար, քանի որ ժամանակին իմ վրա մահափորձ է կատարվել ու ես իմ անվտանգության համար պահում եմ ինձ մոտ»,-ասաց ՀՖՖ նախկին նախագահը։

Նրա խոսքով, ոստիկանները ցանկացել են իր մեքենան խուզարկել, սակայն նա ասել է մինչև սանկցիա չլինի թույլ չի տա, ապա ոստիկաններն այսպես ասած բռնագրավել են մեքենան։

Մանրամասները՝ տեսանյութում.

դիտվել է 15682 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից