Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Հունվար / 2021


Կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հանդիպումը. Օրակարգում է եղել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը (լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կարեւորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյան-Պարոն վարչապետ, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել եւ՛ երկրում, եւ՛ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաեւ կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության եւ նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին:

Այնպես որ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան-Շնորհակալ եմ պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Սա, ըստ էության, 2020 թվականի մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, եւ ուրախ եմ նաեւ արձանագրել, որ 2019 թվականը հաջող տարի ստացվեց Հայաստանի Հանրապետության համար: Հրապարակվել են 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշները, եւ կարող եմ արձանագրել, որ 2019-ին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի առավելագույն թիվը՝ այդ մեթոդով տնտեսական հաշվարկների մեկնարկից ի վեր. մեկնարկը եղել է 2011 թվականին: 2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը եւ մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարեւորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման եւ հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը:

Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թեւակոխում, եւ մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում եւ հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաեւ արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, եւ այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաեւ դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք:

Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային եւ պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների եւ փոխզսպումների ճշգրիտ եւ աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետեւ միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետեւանքներով, եւ, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում եւ մեր աշխատանքային քննարկումների առանցքում: Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար:

Նախագահ Արմեն Սարգսյան-Շատ լավ, ես էլ եմ պատրաստ քննարկման: Ուշադրությամբ կլսեմ Ձեզ, պարոն վարչապետ: Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետեւ եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի:

Իհարկե, արժե նաեւ քննարկել ապագա ծրագրերը՝ ներդրումային ծրագրերը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել: Կկիսվեմ Ձեզ հետ:

 

դիտվել է 2234 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից