Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


«Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մակունցի "կոլխոզսովխոզային" Հայաստանը

Փետրվարի 3-ին ԱԺ-ում "Իմ Քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կրկին աչքի ընկավ ոչ միայն իրեն բնորոշ անհոդաբաշխ և տկարամիտ մտքերով, այլև իր ղեկավարից վարակված՝ ժողովրդի անունից բաներ խոսելու ախտով...

"Չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիները մեր առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջը դնում են",-հայտարարել է տիկին Մակունցը...

Նախ, լավ կլիներ տիկինը բացատրեր, թե ՀՀ քաղաքացիները ինչո՞վ են տարբերվում բոլոր քաղաքացիներից...


Հետաքրքիր է, թե ո՞ր ճգնաժամի մասին է խոսում քայլիստկա Լիլիթը...Այն, որ հենց իրենք՝ քայլիստներն էլ սանձազերծել և հիմա ոչ միայն շինծու խնդիրներ են ստեղծում երկրի ներսում, այլև միջազգային կազմակերպություններին են հրահրում հակահայկական հայտարաություններով հանդես գալու...


Կամ ո՞վ է,իրեն թույլ տվել խոսել բոլոր քաղաքացիների անունից...Ես ինքս Հայաստանի քաղաքացի եմ և չեմ ցանկաում, որ նա կամ իր կուսակից ընկերները իմ անունից բաներ խոսեն...Ի դեպ, ինձ նման հազարավոր ՀՀ քաղաքացիների գիտեմ, ովքեր ևս չեն ցանկանում, որ Լիլիթ Մակունցը իրենց անունից դեմագոգիա և կեղծիքներ տարածի...


Տիկին Մակունցի մոտ լրիվ "կոլխոզսովխոզային" վիճակ է...Խորհրդային առաջնորդներն էլ իրենզ զոռբայությունն առաջ էին տանում իբրև թե "բանվոր-գյուղացիների" շահերը բարձրաձայնելով՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա...


Տեսնես ինչու՞, երբ Փաշինյանն ու նրա չտես թիմը եկան իշխանության, վերջիններս ժողովրդին ոչ միայն չհարցրեցին, այլև գաղտնի էին պահում, որ կրկնապատկել են իրենց և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները, միլիոնավոր պարգևավճարներ են ստանում և այլն...


Հ.Գ.Տիկին Մակունցին և նրա թիմակիցներին խորհուրդ կտամ այսուհետ սեփական ապօրնություններն իրականացնելուց չթաքնվել ժողովրդի թիկունքում..Ամո՛թ է...

դիտվել է 7657 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից