Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Երևանում ծեծի է ենթարկվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության փոխտնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ժամը 00:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ, 43-ամյա Արմեն Անդրեասյանն է, ում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ծեծի է ենթարկել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անդրեասյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է 5-րդ հեռուստաալիքում՝ որպես փոխտնօրեն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

 

դիտվել է 3766 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից