Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Սեպտեմբեր / 2021


Ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Փաշինյանի հերթական «քայքայիչ» միտքը, թե ՌԴ գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը

«Իրատես» - գրում է .

«Ասում են, թե ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը:

Ասում են` Ռուսաստանը, որն այս պահին վերջնական «ստավկա» չի դրել հայաստանյան խաղացողներից որեւէ մեկի վրա, սպասում է Պուտինի սկսած վերադասավորություներն ավարտվեն Ռուսաստանում, որից հետո ձեռնամուխ կլինեն «բարեկամ» երկրներում իրենց դիրքերի ամրապնդմանը, ֆավորիտների ակտիվացմանը, անհնազանդների սանձմանը, նոր խաղացողների առաջքաշմանը:

Հայաստանի մասով առաջին հերթին նկատի է առնվում Արթուր Վանեցյանը, որը վաղն արդեն կբեմի որպես քաղաքական գործիչ:

Ի դեպ. Նիկոլի հետ սելֆի արած նորանշանակ վարչապետ Միշուստինը, բավական լավ հարաբերություններ ունի ռուսաստանյան հայերի հետ, եւ Ռուսաստանում, փաստացի, արծիվների ու բազեների կողքին` հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում»:

 

դիտվել է 6468 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից