Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Սեպտեմբեր / 2020


Անհայտ է Գյումրու «փրկված» կապիկի ճակատագիրը. Ահազանգ

econews.am-ը գրում է.

2019թ.-ի դեկտեմբեր ամսին Գյումրու «Օազիս» ռեստորանից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված կապիկը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի անմիջական գիտությամբ և կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանի նախաձեռնությամբ հանձնվել է կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը, սեփականատերն ու տնօրենը կենդանիների մաքսանենգությամբ զբաղվողների շրջանակներում «հայտնի» Արթուր Խաչատրյանն է:

«Փրկված» կապիկը լքված ռեստորանի տարածքում թողնվել էր սարսափելի պայմաններում և հնչեցված ահազանգի արդյունքում, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջամտությամբ, հրատապ կարգով տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի: Սակայն, այժմ կապիկի ճակատագիրն անհայտ է, քանի որ վերջինս երկու պետական մարմինների պայմանավորվածությամբ հայտնվել է կենդանիների բիզնեսով զբաղվող մասնավոր ընկերությունում, որի նկատմամբ սահմանված չէ պատշաճ և խիստ վերահսկողություն: Ավելին, ոչ մի պետական մարմին չի տիրապետում «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ում գտնվող կենդանիների տեսակային և քանակային ամբողջական կազմին, ուստի վերջինիս նկատմամբ պարզապես անհնար է սահմանել վերահսկողություն:

 Նշենք, որ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ սեփականատեր Արթուր Խաչատրյանը Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հեռացման համար թիվ 1 պայքարողներից է: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Վիգեն Ավետիսյանի նշանակումից հետո Տեսչական մարմինը սերտորեն համագործակցում է «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ հետ՝ նրանց «խնամքին հանձնելով» անգամ հազվագյուտ կենդանիների:

Ի դեպ, կապիկի տեղափոխման գործընթացն իրականացվել է առանց «ավելորդ վկաների» և պաշտոնական հայտարարության: Այս մասին ԲԸՏՄ կողմից բարձրաձայնվել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին գործարքի մասին հայտնի դառնալուց հետո միայն: «Երևան՝ Գյումրու Օազիս ռեստորանային համալիրից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տեղափոխված 1 հատ Ռեզուս Մակակ տեսակի կապիկը տեղափոխվել է «ԶՕՕ Ֆաունա-Արտ» վերականգնողական կենտրոն՝ կարանտինային բուժման և հետազոտության նպատակով»,- ասվում ԲԸՏՄ դեկտեմբերի 27-ի հաղորդագրության մեջ, այն դեպքում, երբ կապիկը տեղափոխվել է շատ ավելի վաղ:

 

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյան

Անհանգստացնող է, որ պետական վերահսկող մարմինը՝ ԲԸՏՄ, ակտիվորեն համագործակցում է կենդանիների հաշվին բիզնես իրականացնող ընկերության հետ՝ այսպիսով պարզապես «ազատելով գլուխը» տարբեր պատճառներով մասնավոր անձանց կողմից վանդակներում բանտարկված կենդանիների խնդրից՝ նախընտրելով համակարգային լուծում գտնելու փոխարեն ապավինել կենդանիների առք ու վաճառքով զբաղվող և, մեղմ ասած, կասկածելի հեղինակություն ունեցող անհատի ազնվությանը: Այս ամենին նպաստել է նաև Երևանի կենդանաբանական այգու նոր ղեկավարությունը, որն ի սկզբանե իր խնամքին հանձնված կենդանուց «ազատվելու» նպատակով փոխանցել է վերոնշյալ սուբյեկտին:

Ստացվում է՝ մինչ այժմ ոչ մի կարգավիճակ չունեցող և ոչ ոքի սեփականությունը չհանդիսացող կապիկը ԲԸՏՄ ղեկավար Վիգեն Ավետիսյանի և Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանի ստորագրությամբ հանձնվել է «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ին, որի գործունեությունը չի վերահսկվում:

 

ԲԸՏՄ ղեկավար Վիգեն Ավետիսյան

Ուշագրավ է, որ կապիկների առևտրի գործով 2016թ.-ին Արթուր Խաչատրյանը աղմկահարույց պատմության կիզակետում է հայտնվել «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանի հետ միասին. Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալվեցին եղբայրներ, 52-ամյա Արտյոմ և 46-ամյա Էդուարդ Ալիկի Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ։ Վերջիններս մեղադրվել են նաև տնտեսական սաբոտաժի մեջ: Արտյոմ Վարդանյանը պատմել էր, որ այդ կապիկները իրեն չեն պատկանել, այլ իր ընկեր, «Զօօ ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանինն են եղել: Ինքն ընդամենը փորձել է օգտակար լինել և օգնել տեղափոխման հարցում: Եղբայրները բանտում որոշակի ժամանակահատված անցկացնելուց հետո ազատ են արձակվել:

 

«Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ սեփականատեր Արթուր Խաչատրյան

«Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ գործունեությունն այն աստիճան անվերահսկելի է, որ նշված մասնավոր տարածքում 2019թ.-ից բուծվում են սպիտակ վագրեր՝ սեփական թույլտվությամբ և կամքով: Կենդանիների բուծման նպատակն ու հետագա ճակատագիրն անհայտ են: ՀՀ-ում նշված ոլորտը չի կանոնակարգվում և վերահսկվում ոչ մի իրավական նորմով, ուստի ոլորտում բացարձակ խավար է՝ անհայտություն:

Թե ինչ է սպասվում բուծված և անազատության մեջ ծնված կենդանիներին ևս անհայտ է... հայտնվել որևէ օլիգարխի տանը, ռեստորանում թե՞ սեղանին:

 

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը դեկտեմբեր ամսին ստացել է ահազանգ Գյումրի քաղաքից, որտեղ անմարդկային պայմաններում կապիկ է պահվում: «Գյումրիի այգում լքված ռեստորանի կողքին անտերության մատնված, անտանելի պայմաններում կապիկ է պահվում: Այսօր նկատեցի, որ խփում են անցորդները, թքում վրան... ինչպե՞ս կարելի է փրկել այս կենդանուն: Գյումրիի զբոսայգում՝ Օազիս ռեստորանի կողքին է»,- հայտնել է ահազանգող քաղաքացին:

սկզբնաղբյուր կայք econews.am



դիտվել է 3555 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից