Կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի դին ի նշան բողոքի ոտքով Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Երբ կասկածելի հանգամանքներում Արցախի պաշտպանության բանակում մահացած, Հայթաղ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները՝ ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում, զինվորի դին ոտքով տեղափոխում էին Երևան, այդ ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Էջմիածնի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայթաղ գյուղի բնակիչ՝ 62-այա Մ. Աբելյանի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ կժամանեին գյուղ, նա մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում։