Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Հոկտեմբեր / 2020


Ռուսական ռազմաբազան մեր ազգային անվտանգությանը չի վնասում, իսկ հեռուստաալիքները վնասում են

Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաաթիում քծնասելֆի էր լինում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ` Հայաստանի Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի (անկախ պետական մարմին է) նախագահ Տիգրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն...

Պարոն Հակոբյանը, որը շատ է մտածում մեր դյուրահավատ հեռուստադիտողի մասին, շատ մտահոգված է այն հանգամանքով, որ այդ հեռուստաալիքները կարող են բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի՝ Ուկրաինայի, Վրաստանի կամ էլ Իրանի մասին հայ հեռուստադիտողի մոտ և սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը... Ըստ ԶԼՄ-ների` որպես "վտանգավոր" ալիքներ, մատնանշվել էին ռուսաստանյան "Առաջին", "Ռոսիյա" և ամերիկյան CNN հեռուստաալիքները...

Հայաստանում ՌԴ դեսպանատունը շատ արագ արձագանքեց պարոն Հակոբյանին...
Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունները պարոն Հակոբյանի կողմից առաջ քաշած թեզերի միջոցով փորձում են արգելել ռուսաստանյան հեռուսաալիքների հեռարձակումը Հայաստանում...


Հետաքրքիր է, մեր ազգային անվտանգության մասին մտածող պարոն Հակոբյանը տեղյա՞կ է, որ Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ մաս է կազմում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, որի ծախսերի 50 տոկոսը պաշտոնական Երևանը իր վրա է վերցրել... Տեղյա՞կ է, որ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ անվտանգ են պահում ռուս սահմանապահները... Պարոն Հակոբյանին նաև հիշեցնեմ, որ տարեկան 200-250 հազար Հայաստանի քաղաքացիներ մեկնում են "Առաջին" և "Ռոսիյա" հեռուսաալիքների հայրենիք արտագնա աշխատանքի, իսկ Հայաստան ուղղվող տրանսֆերների 90 տոկոսը ևս այդ երկրից է...

Ցավով պետք է արձանագրեմ նաև, որ 1991 թ-ից ի վեր մոտ 1 միլիոնից ավելի հայաստանցի հաստատվել է Ռուսաստանում (ՌԴ-ում բնակվում է 3 միլիոնից ավել հայ ), իսկ ռուսական քաղաքացիություն ստացող մեր հայրենակիցների թիվը, նույնիսկ, այսպես կոչված, "Թավշյա հեղափոխությունից" հետո, չի նվազում... Այսքանից հետո պարոն Հակոբյանը շարունակում է խոսել ռուսական ալիքներից Հայաստանին սպառնացող վտանգներից...


Ինչ վերաբերում է ամերիկյան CNN-ին, որքան հասկանում եմ, այն տրվել է "հավասարակշռությունը" պահպանելու համար, որ բացահայտ չզգացվի, թե պարոն Հակոբյանի դեմարշը ո´ր երկրի հեռուստաընկերությունների դեմ է ուղղված... Համ էլ կողքից Հայաստանի իշխանությունները Թրամփին կքծնեն...


Հ.Գ. Լավ կլիներ` պարոն Հակոբյանը, որն այդքան մտածում է մեր դյուրահավատ հեռուստադիտողների մասին, զբաղվեր Հ1-ով, որի աշխատաոճում ոչ թե որևէ բան չի փոխվել, այլ էլ ավելի է վատացել. այդ պահին գործող իշխանություններին քծնելը և սպասարկելն ավելի խայտառակ ծավալների է հասել...

դիտվել է 3531 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից