Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Շիրակի մարզում զինղեկն ու ուսուցչի օգնականը դպրոցում ծեծի են ենթարկել աշակերտին և ծնողին

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ դպրոցի զինղեկն ու ուսուցչի օգնականը դպրոցում ծեծի են ենթարկել իր անչափահաս տղային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Անիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 31-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ոստիկանության Անիի բաժին է դիմել Շիրակի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արայիկ Ա-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Բագրավան գյուղի միջնակարգ դպրոցի ներսում դպրոցի զինղեկ Սամվել Ա-ն հարվածել է իր որդու՝ նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Հ. Ս-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով երեխայյն պատճառվել է ֆիզիկական ցավ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արայիկ Ս-ն դպրոց ժամանած ոստիկանության Անիի բաժնի ծառայողներին հայտնել է նաև, որ նույն ժամանակ դպրոցի ուսուցչի օգնական Իսպիր Ա-ն ձեռքով հարվածել է երեխայի դեմքին, ով աչքի շրջանում վնասվածք է ստացել, ու ինքը, գալով դպրոց, որպեսզի պարզի եղելությունը, Սամվել և Իսպիր Ա-երը մի քանի անգամ հարվածել են իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում ինքը վնասվածքներ է ստացել։

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տեղի ունեցածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, պարզ կլինի, երբ Սամվել և Իսպիր Ա-երը հրավիրվեն ոստիկանության Անիի բաժին։

Մանրամասները shamshyan.com կայքում։

դիտվել է 67796 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից