Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին չի հայտնաբերվել. պաշտոնական

Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։
Ըստ նախնական տվյալների՝ նա ջրում մնացել է մոտ յոթ օր։ Հայտնաբերվածը տարեց տղամարդ է։
Տեղեկության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Քննչական կոմիտեն։ ՔԿ-ի լրատվության հետ վարչության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացնում է․ «infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»: