Կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել ՌԴ-ում

Կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել ՌԴ Տյումենի շրջանում և Տրանս-Բայկալ երկրամասում: Հիվանդները Չինաստանից Ռուսաստան ժամանած ուսանողներ են: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ այժմ նրանք բուժում են ստանում և ամբողջովին մեկուսացված են: Ուսանողների հետ շփված անձանց մոտ կորոնավիրուսի վարակի նշաններ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների առաջին երկու դեպքերը ՌԴ-ում արձանագրվել էին հունվարի 31-ին՝ Չինաստանում վիրուսի տարածումից ուղիղ մեկ ամիս անց: Ավելի վաղ ՌԴ-ն փակել էր Չինաստանի հետ սահմանը:
դիտվել է 20092 անգամ
Այս թեմայով
«3 զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում». Դավիթ Տոնոյան
Հայաստանում ևս մեկ բժիշկ, ինչպես նաև շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար
Պետք է այնպես անենք, որ դիտորդների միջոցով կորոնավիրուս չմտնի Արցախ. Նիկոլ Փաշինյան
Նմուշառում է վերցվել 3 զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս. հայտարարություն
Ներկայում մարդկությունն ունի մեկ թշնամի․ նրա անունը Կորոնավիրուս է. Աննա Հակոբյան
Մարմնավաճառները Հայաստանում վարակից չեն վախենում… դեռ չեն վախենում