Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Ապրիլ / 2020


«Ռոբերտ Քոչարյանը նույն սխալն է անում, ինչ ժամանակին ես եմ արել». Արամ Սարգսյան

Ռոբերտ Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանում սահմանադրական կարգը ենթակա է վերականգնման, արտահերթ խորհրդարանական ընտրությունը հրամայական է համարել, նաև նշել է, որ իրեն վիճակված է շատ կարևոր դեր խաղալ «ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»։

Այս առնչությամբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի եթերում ասել է. «Ռոբերտ Քոչարյանը նույն սխալն է անում, ինչ ժամանակին ես եմ արել։ Ամեն տարի՝ գարուն, աշուն, ասում էի՝ ՀՀ-ում փոխվելու է քաղաքական իրավիճակը… Իհարկե, իմ կենսագրականը Ռոբերտ Քոչարյանին նման չէր։ Ընդդիմություն դառնալու համար մաքուր կենսագրություն է պետք ունենալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը «գույք պարտքի դիմացով» սկսած՝ Պողոս Պողոսյանով ավարտած բազմաթիվ սև գծեր ունի իր կյանքում, որով հանրությունը մեղադրելու է, ու այդ շանսերը չունի միանշանակ։ Երբ ես ասում էի՝ գարուն-աշուն, Ռոբերտ Քոչարյանի լրատվական դաշտը ծաղրում էր, հետո իմ ընկերներն էին ծաղրում: Չի լինելու դա, իմ մաքուր կենսագրությունն ունենալով՝ իմ մոտ չստացվեց, և Նիկոլ Փաշինյանն արեց հեղափոխությունը, ինքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Իրականությունից կտրվել է, լավ չի, որ ինքը Ղարաբաղի հիմնահարցի առումով ասում է՝ բանի տեղ մի դրեք Հայաստանի իշխանություններին։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Ղարաբաղ տարանջատում է ուզում մտցնել, որ ինքը բանտից դուրս դա։ Այլ բան չեմ տեսնում։ Ցանկացած մարդ, ով ուզում է՝ մենք տանուլ տանք Արցախի հարցում, պետք է աշխատի սեպ մտցնել Ղարաբաղ-Հայաստան ենթատեքստում։ Ռոբերտ Քոչարյանը պետք է միասնության օգտին խոսի, կոպտագույն սխալ է անում Ռոբերտ Քոչարյանը, աշխատում է ոչ թե մեր, այլ մեր հակառակորդների օգտին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 41175 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից