Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


«Թովմասյանի օրոք բազմաթիվ ապօրինություններ ու հանցագործություններ են տեղի ունեցել ու ինքը լուռ հետևել ա դրանց». քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատերն են հասկանում, այդ թվում նաև ես, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում ա իրականացվում, բայց չեն կարողանում նրան պաշտպանել, որովհետև Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի առանցքային դեմքերից ա եղել, նրա արդարադատության նախարար եղած ժամանակ բազմաթիվ ապօրինություններ ու հանցագործություններ են տեղի ունեցել ու ինքը լուռ հետևել ա դրանց, հնարավոր ա նաև մասնակից ա եղել:

Հրայր Թովմասյանը իր իսկ կողմից գրած ու հետագայում կեղծիքներով անցկացված Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետ ա սահմանել 6 տարին, բայց ակնհայտ մանիպուլյացիայով խաբել ա հասարակությանը, անցումային դրույթներով ինքն իր համար ապահովելով պաշտոնավարում մինչև 65 տարեկանը և այլն:

Այ դրա համար շատերը չեն կարողանում նրան պաշտպանել իշխանության ոտնձգություններից: Քաղաքականության մեջ շատ հաճախ ա գործում բումերանգի էֆեկտը»:

դիտվել է 4125 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից