Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Հուլիս / 2020


Նոր մանրամասներ՝ Երևանում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից. կրակել են հայր և որդի

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են հունվարի 28-ին Երևանում՝ Վանթյան փողոցում, խուլիգանական դրդումներով հրազենների գործադրմամբ կրակոցներ արձակողների, վիճաբանության մասնակիցների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տիգրան Հայրապետյանի և 18-ամյա Սարգիս Ղուկասյանի միջև։


Վիճաբանության ժամանակ նրանց են միացել Տ. Հայրապետյանի հայրը՝ 60-ամյա Հրաչյա Հայրապետյանը և ընկերները՝ 30-ամյա Սևակ Բաբայանն ու 30-ամյա Սարգիս Հարությունյանը, որի ժամանակ էլ Տ. և Հ. Հայրապետյանները կրակոցներ են արձակել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 28-ին կրակոցներ էին հնչել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:

Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել էին ատրճանակից և ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ և չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել էր նաև ատրճանակ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել էր նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

 

դիտվել է 54318 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից