Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Հոր միջոցով են հասել նրան, որ հրաժարվի ավագանու անդամությունից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»:

Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից, եւ դեկտեմբերի 27-ին ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ որոշել, որ վերջինս պետք է հրաժարվի ավագանու մանդատից:

Այդ նիստից եւ քննարկումներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ գրել էինք, որ այդ օրվա քննարկումը բավականին բուռն է անցել, սակայն ուշագրավն այն է, որ մինչեւ այժմ էլ Հարթենյանը չի ընդունել, որ սխալ արարք է արել: Եվ մեր տեղեկություններով՝ իշխող թիմի անդամներն այդ թեմայով անգամ զրույց են ունեցել ավագանու նախկին անդամի հոր հետ եւ, ըստ էության, հայրիկի միջոցով են հասել նրան, որ Հարթենյանը հրաժարվի ավագանու անդամությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ մինչեւ շաբաթվա վերջ Հարթենյանը կհրավիրվի նաեւ ՔՊ վերահսկող հանձնաժողով, սակայն, մեր տեղեկություններով, այնուամենայնիվ նրան կուսակցությունից հեռացնելու հարց դրված չէ»:

դիտվել է 4700 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից