Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Հուլիս / 2020


Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա. Գագիկ Ծառուկյան

«Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա: Դրա համար ես հարկ էլ չեմ համարում դա մեկնաբանել»,-այսօր ԱԺ-ում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով վարչապետ-ՍԴ նախագահ հեռակա բանավեճին առնչվող հարցին:

Լրագրողները Գագիկ Ծառուկյանի տեսակետն են հարցրել նաև Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան վերջին բանավեճի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ:

«Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ՝ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ: Ամիսներ առաջ ես նույնը ասել եմ, երբ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի աղջիկներին: Ես ասացի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք. Ընտանիքը սրբություն է, որեւէ մեկը չպետք է իրեն թույլ տա մտնել ընտանիք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, ինչը մերժվել է: ՍԴ նախագահը հերքել էր դա, որից հետո վարչապետը որպես քծնանքի փաստ ներկայացրել էչ Հրայր Թովմասյանի իրեն նվիրած գրիչը:

 

դիտվել է 3466 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից