Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
16 / Օգոստոս / 2022


Հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Դավիթ Տոնոյան

Սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, ավելացված են: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց ասեմ, որ այդ ավելացումները տասնյակ տոկոսներ են: Այսինքն՝ մեր կարողությունները բավական մեծացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Դավիթ Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Սու 30»-ի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի Հայաստան, նախարարը տեղեկացրեց, որ շուտով:

Նախարարը կարևորեց բանակում սննդի ապահովման նոր ձևաչափի ներմուծումը՝ նշելով, որ արդեն մոտ 40 տոկոսն անցում է կատարել նոր ձևաչափին: Լրագրողների այն հարցին, թե այս տարի արդյոք զինվորներին սնունդը 100 տոկոսով կապահովվի նոր ձևաչափով, նախարարը նշեց, որ դրա համար արվում է ամեն ինչ:

«Այս պահին փաստենք, որ սննդի ապահովման փորձնական ծրագիրը հաջողված է, կարող ենք ավելին ասել, որ մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»,-ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանն ընդգծեց՝ առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարարը նշեց, որ այս պահին իրավիճակը կայուն է:

դիտվել է 3261 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից