Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Դուռը բացվում է յուրաքանչյուր 1000 տարին մեկ. Բոլոր կանանց համար եզակի օր է

Նումերոլոգները խոստանում են․․
Հաջորդ ամիս մեզ յուրօրինակ օր է սպասում:


2020 թվականի փետրվարի երկուսը` 02.02.2020, ըստ նումերոլոգների, իսկապես կախարդական օր կլինի բոլոր կանանց համար: Թվերի այս համադրությունը տեղի է ունենում հազարամյակը մեկ անգամ, այնպես որ առիթը բաց չթողնեք օգտագործել թվերի մոգությունը և փոխել ձեր կյանքը դեպի լավը:


Փետրվարի 2-ը հագեցած կլինի Յուպիտերի էներգիայով: Տղամարդկանց համար սա ուժեղ օր է, բայց կանանց հնարավորություն է տրվելու հրաշքներ գործել: Գլխավորը՝ պահը որսալն է ու ճիշտ անցկացնելը:

Նույնիսկ եթե ապատիան այժմ գերակշռում է, և ձեր ուժերը զրոյի վրա են, ամեն ինչ շուտով կփոխվի: Մի վախեցեք փոփոխությունից:


Տղամարդկային էներգիան տիրում էր շատ երկար: Այժմ ամեն ինչ սկսում է փոխվել հօգուտ կնոջ էներգիայի, և աշխարհը սկսում է շարժվել այնտեղ, որտեղ կինը ցանկանա:

 

Ինչպե՞ս ճիշտ անցկացնել այս օրը


* Առաջին հերթին, փետրվարի 2-ին, պետք է ցանկություններ պահել, երազել, վիզուալիզացնել և մանրամասնել:  Պատկերացրեք դրանք իրականություն դարձած, ընկղմվեք ձեր զգացողությունների մեջ, վայելեք դրանք:

*Անպայման ներեք ձեզ նեղացնողներին և բաց թողեք մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ: Այժմ ձեզ ոչ մի ավելորդ բան պետք չէ: Դրեք ինքներդ ձեզ առաջին տեղում. այժմ ոչ ոք ավելի կարևոր չէ:

*Բաց թողեք ամբողջ բացասականությունը: Եղեք անկեղծ ձեր մտադրությունների մեջ. ներողամտությունը պետք է բխի սրտից:


*Այս օրը ոչ մի դեպքում չպետք է տրվել նախանձին, վիճել և մրցակցել: Օգնեք, աջակցեք, արարեք և տվեք բարին: Եթե ​​դա ձեր ուժերից վեր է` հեռացեք, խուսափեք, մի խառնվեք:


02.02.2020-ը կարող է լինել նոր կյանքի ելակետը:

mediamag.am

դիտվել է 788677 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից