Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Փաշինյանը և նրա թիմը դարձան ռեժիմի իրավահաջորդ․ ինչպես դուրս գալ ճգնաժամից․ Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ

2018-ի ապրիլին ժողովուրդն ապստամբեց և ոտքի ելավ հանուն հեղափոխության, հանուն համակարգային փոփոխությունների:

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, սակայն, ազգադավ և հանցավոր ռեժիմին տապալելուց և իշխանությունը ստանձնելուց հետո չշարունակեցին հեղափոխությունը, այլ դարձան ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում են նրա սահմանադրությամբ, օրենքներով, նրա դատարաններով, ԱԱԾ-ով, ոստիկանությունով, դատախազությունով և այլ կառույցներով երկիրը դնել զարգացման հունի մեջ:


Մեզ համար ակնհայտ էր, որ դա սխալ ճանապարհ է և միայն խորացնելու է ճգնաժամը: Այսօր արդեն շատերն են տեսնում, որ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև օրեցօր խորանում է:

Ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է սկսել այն կետից, որտեղից Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը կանգ են առել, այն է՝ 2018 թ. ապրիլի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Այսօր էլ ուշ չէ և քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր է վերականգնել ժողովրդի վստահությունը և ավարտին հասցնել հեղափոխությունը:

Հեղափոխության վերսկսման և բարեհաջող ավարտի առաջնահերթ նպատակները պետք է լինեն.

1) կանխել նախկինների վերադարձը (ռևանշը) և չեզոքացնել իրարահաջորդ հեղաշրջումների ցիկլի մեջ Հայաստանը նետելու հեռանկարը,

2) պետության կառավարումը դնել ճիշտ հունի մեջ,

3) հաստատել սահմանադրականություն:

Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը և հեղափոխական ուժերը միանան և կազմեն ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն: Անցումային (հակաճգնաժամային) կառավարությունը պետք է մշակի ճգնաժամը հաղթահարելու Անցումային ծրագիր և իրագործի այն: Շատ կարևոր է, որ այս կառավարությունն ունենա ներկայինի համեմատությամբ ավելի սեղմ կառուցվածք և կազմ:

Անցումային ծրագիրը, մեր կարծիքով, առնվազն պետք է ներառի հետևյալ հիմնական քայլերը.

1) նախորդ ռեժիմներին տալ իրավաքաղաքական գնահատական,
2) կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ),
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը և դրանց պարագլուխների հանրային գործունեությունը,

3) հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և վերացնել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման խոչընդոտները, առաջին հերթին՝ հեռացնել ստեփանակերտյան հանցավոր ռեժիմին, վերացնել Արցախի նախագահի ինստիտուտը, վերականգնել Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, ինչպես նաև վերացնել ռոումինգը, ինտերնետ և կապի ծառայությունների ծածկույթի ու սակագների տարբերությունը և այսպես կոչված մաքսակետերը,
4) մշակել և ընդունել նոր Սահմանադրություն (Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ),

5) ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ,

6) անցկացնել արտահերթ ընտրություններ՝ Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ (առանց ռեժիմի մաս կազմած կուսակցությունների»:

դիտվել է 10045 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից