Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


Ահազանգ. Աքորի գյուղում խոզերի անկում է տեղի ունենում.գյուղացիները չեն բացառում, որ կարող է ժանտախտ լինել

Այսօր՝ հունվարի 27-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները, ովքեր հայտնեցին, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում։

Բնակիչներից Կարեն Ավետյանը նշեց, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և տեսնելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։
Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել են, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը դեռևս։

Նա նաև նշեց, որ սատկած կենդանիների մեծ մասը մայր խոզեր ու գոջիներ են։ Թե ինչն է պատճառը, չկարողացավ ասել, սակայն նշեց, որ անասնաբույժը այցելել է, նայել, կատարել պատվաստումներ, սակայն խոզերի անկումը շարունակվում է։

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Գեորգի Ավետյանի խոզերից էլ արդեն սատկել է 6 մայր խոզ, և մնացել է 7-րդ հիվանդ խոզը։

Այլ գյուղացիների խոզերից ևս հիվանդանցել ու արդեն սատկում են։

Ըստ գյուղացիների՝ համաճարակ կոչվածը 1 ամսից ավելի է, ինչ տիրում է գյուղում, և գյուղացիները թաքցրել են տեղի ունեցողը, մորթել ու վաճառել են հիվանդ խոզերին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տարածքի անասնաբույժ Վաչագան Կիրակոսյանը նշեց, որ տեղյակ է իրավիճակի մասին, սակայն ոչ աշխատանքային օր լինելու պատճառով չի կարողացել սատկած անասուններից նմուշներ ուղարկել լաբորատորիա, որպեսզի այնտեղ պարզեն, թե ինչն է խոզերի անկման պատճառը և հենց առաջին աշխատանքային օրն էլ նմուշ յվրցնի և կուղարկի լաբորատորիա։

Նշեց, որ կասկածներ ունի, որ Կարեն Ավետյանի խոզերի անկումը թունավորման հետևանք է։ Սակայն Կ. Ավետյանն էլ նշեց, որ 2013 թվականին նույնպես նման վարակ է եղել գյուղում և ըստ նրա՝ հնարավոր է, որ սա ժանտախտ հիվանդություն է, հավելեց, որ դիմելու է համապատասխան մարմիններին։

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

դիտվել է 16567 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից