Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Դուք 25 տարի թույլ եք տվել, որ Հայաստանում գործի սորոսական գրասենյակը. Փաշինայն

Իսկ ի՞նչ է նշանակում սորոսական, մի հատ բացատրեք։ Այսօր իր ասուլիսի ժամանակ հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իրավունք» թերթի լրագրողին, երբ վերջինս կարծիք հայտնեց, թե սորոսականներ կան իշխանության վերին օղակներում։ Լրագրողը պատասխանեց, որ դրանք այն մարդիկ են, ովքեր երկար ժամանակ սնվել են սորոսի գրանտներից եւ այսօր իշխանության մաս են կազմում։

«Ուրեմն, ես Ձեզ ասեմ, որ Բաց հասարակության սորոսական գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներով, եւ այդ թվում այն իշխանության ժամանակ, որի կարկառուն ներկայացուցիչ է եղել ձեր թերթի հիմնադիր-խմբագիրը, եւ եթե այդքան վատ բան էր, թող փակեին։ Ինչի՞ չեն փակել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել, կամ նրանց շրջապատում այդ մարդիկ են։ «Փաստորեն, դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետեւ թույլ եք տվել 25 տարի ՀՀ-ում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն։

Ուրեմն՝ նախ կսկսենք ձեզնից, դուք հիմա կանգնեք եւ ՀՀ ժողովրդին բացատրություններ տվեք։ Բոլոր ՀՀԿ-ականները, նախկինում՝ ոստիկանությունում, պետական կառավարման համակարգում, բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ կանգնեք, բացատրություն տվեք, որ երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ հիմնադրամները։ Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որեւէ քաղաքացու հասցեին այսպիսի քամահրական եւ արհամարհական բան ասեն։ Որովհետեւ բոլոր նրանք, ովքեր դա ասում են, նրանք կոռումպացված հանրապետականներ են։ Նրանք պետական դավաճաններ են, ովքեր այդ դավաճանական կառույցին թույլ են տվել ՀՀ-ում հիմնադրվել, գրանցվել, գործունեություն ծավալել։

Եկեք հետաքննություն սկսենք, թե այդ մարդկանցից քանիսն է գրանտ ստացել այդ կազմակերպությունից, ինչքան է սնվել, եւ ընդհանրապես միջազգային կազմակերպություններից»,-ասաց Փաշինյանը՝ հորդորելով այդ հարցերի պատասխանները ստանալ լրատվամիջոցի ղեկավարության քաղաքական շրջանակից։ «Ասեք, որ այդ հարցին ի պատասխան ասաց, որ եթե ձեր ասածը ճիշտ է, ուրեմն դուք ձեր իշխանության ողջ ընթացքում գործել եք ընդդեմ ՀՀ-ի եւ ժողովրդի եւ առաջին հերթին ձեզ է պետք պատասխանատվության ենթարկել․ առաջին հերթին՝ բարոյական։ Դա նշանակում է, որ դուք չունեք սրբություն ընդհանրապես, ձեզ համար ամեն ինչ չափվում է փողով, դուք արել եք դա, որ միջազգային կազմակերպությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, միջազգային զեկույցներում ձեր նկատմամբ ավելի մեղմ լինեն, ձեր ընտրակեղծիքների, ձեր բաժանած եւ հավաքած կաշառքների վրա աչք փակեն։ Հետեւաբար, ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք սորոսական ասելով, եթե նկատի ունեք պետության դեմ գործած, դուք եք ամենամեծ սորոսականները, արմատախիկլ անելու պրոցեսը պետք է սկսել ձեզնից եւ ձեր շոշափուկներից եւ ձեր մնացորդներից, որովհետեւ դուք դավաճան, սրիկա, թալանչի մարդիկ եք»,-եզրափակեց վարչապետը։

Լրագրողի մյուս հարցին, թե ինչո՞ւ է նեղվում, երբ իր ընտանիքի անդամների արտահայտությունների վերաբերյալ նաեւ քննադատություններ են հնչում, վարչապետն ասաց, որ բացարձակ չի նեղվում։ «Ո՞վ է ասում, որ նեղվում եմ։ Իմ ընտանիքը քաղաքական ակտիվություն ցուցաբերել է միշտ։ Ասում են՝ ինչու է հարցազրույց տալիս ձեր դուստրը։ Եկեք նայենք, թե իմ որդին եւ դուստրը երբվանից են սկսել հարցազրույցներ տալ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների տակ։ Ասում են՝ ինչի է ակտիվ ձեր կինը։ Այս վերջերս հրապարակվեց փաստ, որ երբ ես բանտում էի, նա քաղաքականապես ակտիվ էր։ Մենք ուզում ենք որ ՀՀ-ում կանանց ներգրավվածության տոկոսը մեծանա»,-պատասխանեց Փաշինյանը։ 

դիտվել է 10495 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից