Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


Դուք թալանչի, սրիկա, դավաճան, սրբություն չունեցող մարդիկ եք. Նիկոլ Փաշինյանը՝ սորոսական որակողներին (տեսանյութ)

Այսօր լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց հայտնի Սորոսի գրասենյակի մասին, որը Հայաստանում ֆինանսավորում է իրականացնում:

Փաշինյանը նշեց, թե այդ գրասենյակը Հայաստանում գործունեություն է ծավալում տասնյակ տարիներ, եւ այդ գրասենյակը գործունեություն է ծավալել հենց ՀՀԿ-ականների օրոք, որի կարկառուն ներկայացուցիչ է եղել ձեր  թերթի խմբագիրը և եթե էդքան վատ բան էր թող փակեին։ Ինչի չեն փակել։ Էդ գրասենյակը իր գոյութան ողջ ընթացքի 5 տոկոսը մեր իշխանության շրջանում է 95 տոկոսը ձեր իշխանություն շրջանում է։ Էսօր բոլոր նրանք ովքեր, այդ թեմայի շուրջ շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ տեղ են ունեցել կամ թիմի անդամ են ունեցել։ Մոտ են  գտնվել նախկին  իշխանության, հանրապետականների կերակրատաշտին։ 

Հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք և թույլ եք տվել 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն։ Ուրեմն նախ կսկսենք ձեզանից։ Ինչ է նշանակում սորոսական։

Ովքեր ասում են սորոսական նրանք պետական դավաճաններ են, ովքեր թույլ են տվել հիմնադրամին գրանցվել գործունեություն ծավալել։ Պետք է հետաքննությունն սկսել, թե էդ մարդիկ ինչքան գրանտներ են ստացել հիմնադրամներից, ինչքան են սնվել և ընդհանրապես միջազգային կազմակերպություններից։ Էդ հարցի պատասխանը ձեր լրատվամիջոցի քաղաքական շրջանակից պարզեք։ Դուք չունեք սրբություն, ձեր համար ամեն ինչ չափվում է փողով, դուք թալանով եք զբաղվել։ Դուք եք ամենամեծ սորոսականը։ Պետք է արմատախիլ անելու պրոցեսը սկսել հենց ձեզանից, ձեր շոշափուկներից և ձեր մնացորդներից։

 

դիտվել է 34251 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից