Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2020


«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը «Բերկուտ» անվտանգության ծառայությունում պահնորդ է աշխատել

Երեկ զենքը ձեռքին՝ «Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած եւ կրակոցներ արձակած 32- ամյա Արթուր Թորոսյանը աշխատել է «Բերկուտ» անվտանգության ծառայությունում՝ որպես պահնորդ: Նա, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է 2019-ի հոկտեմբերին:

«Բերկուտ» անվտանգության ծառայության տնօրեն Վահագն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատվելու պատճառով չի հետաքրքրվել, մտածել է, թե բարձրագույն կրթություն ստացած տղա է, հավանաբար ուզում է իր մասնագիտությամբ աշխատել.

«Ինքը մի բուհ արդեն ավարտել էր, Կառավարման ակադեմիայում էլ սովորում էր, իմ կարծիքով՝ երեւի իր մասնագիտությամբ էր ուզում գնալ, աշխատել»,- իր երկուսուկես տարվա աշխատակցի մասին ասաց Հարությունյանը եւ շարունակեց. «Իմ շփումը իր հետ շատ չի եղել, բայց ինչքանով ես գիտեմ, որպես պահնորդ, նորմալ է իրեն դրսեւորել, գրագետ տղա, այսպես ասեմ: Անգամ ինձ համար զարմանալի էր, որ հնարավոր է՝ այսպիսի բան անի»:

Մեր հարցին՝ հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր երկուսուկես տարվա ընթացքում չի՞ նկատվել նրա մոտ՝ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ միայն չի նկատել, այլեւ գիտի, որ աշխատանքի ընդունվելուց առաջ բժշկական զննություն է անցել, որ պահնորդի որակավորում ստանա:

«Այսինքն՝ այդ ամենը ինքը անցել է: Միգուցե ինչ-որ բաներ իր մոտ հետո ի հայտ են եկել, ես դա կարող էի չտեսնել, որովհետեւ մեր հարաբերությունները ամենօրյա չէին»,- հավելեց նա:

Խոսելով այն մասին, թե որտեղից զենք կարող էր հայտնվել Արթուր Թորոսյանի մոտ՝ «Բերկուտ»-ի տնօրենն ասաց, որ իրենց մոտ զենքով ծառայություն ընդհանրապես չկա. Արթուր Թորոսյանը պահնորդ է աշխատել «Բերկուտ»-ի համազգեստով, լոգոտիպով, բայց՝ առանց զենքի:

Փորձեցինք զրուցել նաեւ Արթուր Թորոսյանի մոր՝ Արտաշատի գրադարանում աշխատող տիկին Հասմիկի հետ: Թորոսյանի մորաքույրը մեզ փոխանցեց, որ իր քույրը շատ վատ է զգում, քիչ առաջ շտապօգնությունը նրան ներարկում է արել եւ քնած է: Մորաքույրն ասաց նաեւ, որ ոչինչ չունեն ասելու:

Մանրամասները armtimes.com կայքում։

դիտվել է 11349 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից