Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Նոյեմբեր / 2020


Ոտնձգություն՝ Վանեցյանի ներկայացուցչի նկատմամբ

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14.30-ին ֆեյսբուկ սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկությունն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Մասնավորապես հրապարակային կարգով ներկայացրեցինք armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը:


Կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուկ սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի:


Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին: Նման պայմաններում կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը:
Տեղի ունեցածի լույսի ներքո, հայտարարում ենք, որ մասնագիտական մեր գործունեությունը խոչընդոտելու որևէ փորձ երբեք հաջողությամբ չի պսակվել, այսուհետ ևս նման քայլեր կատարողների բոլոր ջանքերն անցնելու են ապարդյուն:


Այս քայլերի հեղինակներին ու նրանց ապօրինի հրամաններ տվողներին հիշեցնում ենք, որ նման գործելաոճը հանցավոր է, անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության: Կոչ ենք անում այդ անձանց չտրվել այժմեական գայթակղությունների, սթափվել, վերադառնալ օրենքի ու իրավունքի դաշտ:

Մարդու իրավունքները գերագույն արժեք են, որոնք պետք է սրբորեն պաշտպանվեն, իսկ այդ իրավունքներով օժտված են անխտիր բոլորն ու ոչ ոք ապահովագրված չէ, որ ապագայում հարկ կարող է լինել պաշտպանելու հատկապես իր իրավունքները:

Լուսինե Սահակյան

Արամազդ Կիվիրյան

դիտվել է 8654 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից