Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


«Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը շարունակում է մնալ հասարակության, նրա ընկերների համար մեծ հանելուկ։ «Ով-ով, բայց ոչ Գեորգին. նրանից երբեք սպասելի չէր»,- ասում են նրանք` հիշեցնելով, որ Կուտոյանն այսօրվա բոլոր ուժայինների, հատկապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցել է փայլուն հարաբերություններ։

Մեր զրուցակիցը պատմեց․ «Ինքն էր միջնորդել, որ Արթուր Դավթյանը դառնա գլխավոր դատախազ, չի բացառվում, որ հենց Արթուր Դավթյանը նրան շատ բան պատմած լինի նորօրյա Հայաստանի մասին։ Վերջիվերջո, բոլորն էլ հարազատներ ունեն, ծանոթներ ունեն, շատերի հետ կապված են մարդկային թելերով. իշխանություններն այսօր «չեն խնայում» թիրախում հայտնվածների ծնողներին, զավակներին։


Ի դեպ, որքան էլ տարօրինակ (նրանք մինչ այսօր էլ շատ լավ ընկերներ էին)` ՊՊԾ գնդի հարցում Կուտոյանի հետ տարաձայնությունների պատճառով ժամանակին հրաժարական տվեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը․ նրանց մոտեցումները «Սասնա ծռերի» նկատմամբ ծայրահեղ տարբեր էին, իսկ հիմա, նախկինների հետ հրաժարական չտված Արթուր Դավթյանը՝ գլուխը կախ, ում վրա իշխանությունը մատը դնում է, գորգի վրա է հրավիրում։

Մահվանից երկու օր առաջ պատահաբար հանդիպեցի Գեորգիին. տեղում չէր, աչքերը՝ բացակա, ահավոր ապատիկ։ Մտածեցի` լավ չի զգում, հետո էլ` բոլորս ենք Հայաստանում հիմա էդ վիճակում, մտածեցի` կանցնի։ Ո՜վ կկարծեր, որ էսպես կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18701 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից