Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Խոզի գլուխը դնում ես խալու վրա, գլորվում, ընկնում է ցեխը. Գորգիսյանը Միրզոյանին հիշեցրեց հայկական ասացվածքը

«Իմ խոսքը եղել է ալեգորիկ: Պետք չէ վիրավորվել, այդ խոսքն ուղղված է եղել կոնկրետ մի մարդու, մի՛ տարածեք ամբողջ ընդդիմության վրա: Կարգավորե՛ք Ձեր հռետորաբանությունը»,- այս մասին հունվարի 23-ի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Այս պարզաբանման անհրաժեշտությունը ծագեց, երբ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահից պահանջեց ներողություն խնդրել նախորդ օրն արված համեմատության համար:

 Հիշեցնենք, որ Համազասպ Դանիելյանը մեջբերել էր անգլիական մի ասացվածք, թե «ձիերին կարելի է տանել առվի մոտ, բայց չի կարելի ստիպել ջուր խմել»:

ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ եթե գործը հասնի ասացվածքներին, ապա կարող են հայկական ասացվածքներին դիմել, օրինակ՝ «խոզի գլուխը դրեցին գորգին, գլորվեց, էլի ցեխն ընկավ»:

Միջամտեց ԱԺ նախագահ Ա.Միրզոյանը. «Պարո՛ն Գորգիսյան, այդ ասացվածքն իմ սիրած ասացվածքն է, ես էլ եմ օգտագործում, բայց եկեք մնանք կոռեկտության սահմաններում»:

 

դիտվել է 3653 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից