Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Ապրիլ / 2020


Լոռիում երիտասարդը դանակահարել է 22-ամյա հղի կնոջը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

2020 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 18:00-ին, «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովյանի առաջնային պատի թափանցող և ձախ բազկի կտրած-ծակած վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակչուհի՝ ծնված 1998թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 22-ամյա Վանաձոր քաղաքի բնակչուհին տուժող է ճանաչվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ամուսինն է՝ ծնված 1997թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը, 2020թ. հունվարի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, տեղեկանալով կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ, սակայն մերժում ստանալով՝ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է կնոջը՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրելու կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 18147 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից