Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Ապրիլ / 2020


Մարզպետի մորաքրոջ հարսը կրկին մասնակցելու է մրցույթին

«Իրավունք» թերթը գրում է. «Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշ­տոնի համար մրցույթ էր հայտարարված, որը տեղի կունենա հունվարի 24-ին: Հի­շեցնենք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատում էր Արարատի կոկորդիլասեր մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով մեկ անգամ արդեն մրցույթին մասնակցել էր, սակայն չէր հաղթահարել տեստային առաջադրանքը: Թեև, ըստ տարածված լուրերի, մարզպետը ջանք չէր խնայել մորաքրոջ հարսին աշխատա­կազմի ղեկավարի պաշտոնում տեսնելու համար:

Եվ ահա, մեզ հասած տեղեկություննե­րով, հունվարի 24-ին կայանալիք մրցույ­թին մասնակցելու է չորս թեկնածու՝ Նունե Մարդոյանը, ով սոցիալական բաժ­նի ղեկավարն է, Հասմիկ Հայրապետյանը՝ Երևանից, Արթուր Մկրտչյանը՝ մարզ­պետի ընկերը և առաջին մրցույթը չհաղ­թահարած Լիլիթ Միրզախանյանը «կրկին փորձիր» տարբերակով: Նույն տեղեկու­թյունների համաձայն՝ մարզպետը նեղ շրջապատում արդեն վստահ խոսում է մորաքրոջ հարսի հաղթանակի և նշանակ­ման մասին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11413 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից