Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Սեպտեմբեր / 2020


Վաղ թե ուշ գալու է բիզնեսներ խլելու ու ռեկետի ժամանակը

Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջուսմ գրել է.

Ես հասկանում եմ այն ընկերներիս, որոնք ասում են. «Էլ չենք դիմանում քաղաքական շիկացած մթնոլորտին, էլ չի լինում ՖԲ կարդալ, ջնջվում եմ, անֆոլոու եմ անում» և այլն։

Բայց հաշվի առեք, որ.

ա. FB-ն դադարել է լինել «վիրտուալ աշխարհ», այն արդեն սերտորեն ներաճել է իրական կյանքին։ Ֆեյքերի և զոմբիների գեներացրած ատելությունը միայն վիրտուալ տարածքում չէ, այն իրական մարդկանց գլխում է արդեն։ Ագրեսիվ զոմբիները նաև իրական կյանք ունեն։ Ուրիշի մահվան լուրին ծափ տվողները ձեր հարևաններն են ու գործընկերները։

բ․ Դուք գուցե չեք նկատել, բայց այսօր Հայաստանում օրենքներն արդեն չեն գործում, նույնիսկ ձևական։ Սա գումարելով Նիկոլի գեներացրած ատելության մթնոլորտին՝ կարող ենք ասել, որ արդեն կա այն «բարոյական ենթակառուցվածքը», որի հիման վրա իշխանությունները հանգիստ կարող են մարդկանց ձեռքից գույք խլել, բանտ նետել, ծեծել, նույնիսկ սպանել։ Կրկնում եմ՝ ենթակառուցվածքը պատրաստ է։

Այն պահից, երբ ենթակառուցվածքը կսկսեն շահագործել, մեզ բաժանում է ընդամենը մեկ միջադեպ։ Ընդ որում, եթե տեսնեն, որ ընդդիմությունը սադրանքների չի տրվում, հենց իրենք էլ կարող են կազմակերպել նման մի բեմականացում, իրենց ոջիլներից մեկից էշ նահատակ սարքեն։ Կամ, ասենք՝ կեղծ մահափորձ կազմակերպեն։ Չմտածեք, որ դրա հետևանքները վերաբերելու են միայն քաղաքական հակառակորդներին։ Վաղ թե ուշ գալու է բիզնեսներ խլելու ու ռեկետի ժամանակը, ինչպես Վրաստանում էր՝ Սաակաշվիլիի օրոք։

Առայժմ այսքանը։

 

դիտվել է 9451 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից