Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


«Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա». Արման Աբովյան

Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ, եւ դառնում է՝ պարզապես անպատիվ, անհայրենիք, անազգ, անբարոյական «կաթնասուն»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա, նաեւ հավելել է. «Հենց այն պահից սկսած, երբ իրեն թույլ է տալիս անցնել այն սահմաները եւ կարմիր գծերը, որոնք կոչվում են բարոյականություն եւ դաստիարակություն։


Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անդաստիարակությունը եւ լկտիությունը անվանում են «կարծիքի ազատ արտահայտություն եւ մտքեր արտահայտելու իրավունք»։

Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա… հասկացե՛ք, որ իրական ազատությունը դա համատարած ապուշ եւ տգետ մտքերի արտահայտությունը չէ՛ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով, ազատությունը դա վիրավորելու եւ նսեմացնելու իրավունք չէ՛, ազատությունը լկտիություն չէ՛, ազատությունը դա անդաստիարակությունը չէ՛։

Իրական ազատությունը չի՛ կարող լինել առանց ներքին բարոյական սահմաների։

Ամենավտանգավոր բանը ինչ կարող է պատահել մարդու հետ, դա այդ ներքին սահմանների ջնջումն է, որովհետեւ առանց ներքին սահմաների եւ բարոյական արգելակների մարդը ընդունակ է ամեն ինչի»։

դիտվել է 18073 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից