Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


Իմաստը ո՞րն էր էդքան կրակելու... ըտեղ ինչ-որ մի բան կա

Քննչական կոմիտեն վերջապես ինչ-որ մանրամասներ հաղորդեց Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ և ըստ դրանց՝ ԱԱԾ նախկին ղեկավարը դեկտեմբերի վերջին գնացել է բնակարան և միայն պատին 35 կրակոց արձակել։ «Հրապարակը» նախքան այս մանրամասների ի հայտ գալը մի քանի հարց էր ուղղել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով հենց այդ 40-ից ավելի կրակոցների առնչությամբ ասաց՝ էնքան անհասկանալի բան է, ապա ավելացրեց․ «Քննությունը պետք է ասի՝ ինչ 40 կրակոցի մասին է խոսքը, էդքան կրակոցից հետո․․․ ուրեմն սպանություն է, ես չգիտեմ, դա ընենց անհեթեթ, մութ, անհասկանալի, անհավանական պատմություն է»։

Հարցին, թե հնարավո՞ր էր, որ 40 կրակոց լիներ ու ձայն չլսվեր, Սարգսյանը պատասխանեց՝ այդ դեպքում պետք է մտածել, որ խլացուցիչով է եղել։ Բայց նրա խոսքով՝ ամենակարևորը՝ հասկանալ՝ եղել է սպանությո՞ւն ,թե ինքնասպանություն, հետո մնացած բաներով զբաղվել։


Glock 34 տեսակի զենքի մասին էլ հարցրեցինք նախկին ոստիկանապետին։ Ալիկ Սարգսյանն ասում է, որ իր հիշելով՝ այս խոշոր կալիբրի փամփուշտներ ունեցող զենքի «մագազին» կոչվածում կա 17 փամփուշտ։ Այսինքն՝ ստացվում է, որ 40 կրակոց արձակելու համար պետք է 2 «մագազին» դատարկված լիներ, այդպե՞ս է։ Այս հարցին Սարգսյանն արձագանքում է՝ ասելով․ «անհավանական է, ախր ինքնասպանություն գործողը մի հատ է կրակում։ Չի կարա 2-3-4»։

Մյուս կողմից, հնարավո՞ր է, որ սպանության վարկածի դեպքում մարդասպանը ավարտին հասցներ իր մտադրությունը 40 կրակոցից հետո, ի վերջո, հարևանները կլսեին։ Նախկին ոստիկանապետն ի պատասխան՝ հառաչեց ու ասաց․«Դրա համար, ես չգիտեմ, էս ինչ պատմություն է, ինչ հանելուկ ա, իմաստը ո՞րն էր էդքան կրակելու․․․ ըտեղ ինչ-որ մի բան կա, որն ամբողջությամբ թյուրիմացության մեջ է գցում»։

Ալիկ Սարգսյանն ասաց, որ ճանաչել է Գեորգի Կուտոյանին և նրան բնութագրում է որպես հանգիստ, խելացի, բարեկիրթ տղա։

hraparak.am

դիտվել է 74599 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից