Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին

Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը բավականին ծանր է ընդունել Գ. Կուտոյանի մահվան լուրը, որին, մասնագիտական և մարդկային որակները գնահատելով՝ նշանակել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գ. Կուտոյանի մահվան դեպքն անվանել է «շատ տարօրինակ» և նիստի ժամանակ պատմել է, որ, երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան և դառնալ նրա պաշտպանական թիմի անդամ: Սակայն Ս. Սարգսյանը հորդորել է ավարտել ուսումը, հետո վերադառնալ Հայաստան:

Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը խոսել է նաև իշխանական քարոզչական դաշտի շահարկումների մասին՝ ասելով, որ երկրում անբարոյականության աստիճանը զարհուրելի չափերի է հասել՝ ամեն անգամ նոր անկումներ արձանագրելով:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Գ. Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով։

դիտվել է 5280 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից