Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Ինչու վարչապետը խոսնակ չի նշանակում. Վստահելի կադրերի պակա՞ս կա

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական մեծ ասուլիսով է հանդես գալու Կապան քաղաքում: Այս մասին և՛ հասարակության լայն շերտերը, և՛ լրագրողները երեկ տեղեկացան հենց վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: Իհարկե, նախկինում էլ, երբ ասուլիսներ էին լինում, վարչապետը ֆեյսբուքյան գրառումներ անում էր, սակայն մինչ այդ լրագրողներն արդեն տեղեկացած լինում էին նման իրադարձության մասին նրա խոսնակից կամ լրատվական ծառայությունից:


Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 9-ից Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը այն դժգոհությունն էր, թե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանը՝ իր ողջ ռեսուրսներով: Եվ չնայած Կարապետյանի հեռանալուց անցել է արդեն մեկ շաբաթ ժամանակ, սակայն Փաշինյանը չի շտապում նոր նշանակում կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ օրերս էլ նա նոր նշանակում չի անի: «Այս պահին դեռ թեկնածուներ չունենք, քննարկումները շարունակվում են»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Թերևս Փաշինյանը չի ցանկանում շտապել և նշանակել այնպիսի խոսնակի, որը Կարապետյանի նման կփորձի վարչապետի թիկունքում խարդավանքներ հյուսել: Կարծես թե վստահելի կադրերի պակաս կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 1039 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից