Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


Առողջապահության նախարարությունը ուղիղ եթերում ծնված երեխայի մասին

Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքիվ։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), կարող է մեծացնել ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը՝ վտանգելով ինչպես ծննդկանի, այնպես էլ նորածնի առողջությունը:

Բացի այդ, համաձայն նույն օրենսդրության, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում այցելուների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր հղիի, ծննդկանի և ծննդաբերի համար մեկ այցելու, այն էլ, եթե առկա է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթուղթ: Այնինչ ակնհայտ է, որ արտակարգ մաքուր գոտում ներկա են առնվազն երկու անձ (լրագրող և օպերատոր):

Երևույթը մտահոգիչ է նաև այն տեսանկյունից, որ հանրապետությունը ներկայումս գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում, իսկ ծննդաբերության ժամանակ ստեղծված էին բոլոր «նպաստավոր» պայամանները ծննդկանի և նորածնի գրիպով և սուր շնչառական վարակներով վարակվելու տեսանկյունից, իսկ սահմանափակող միջացառումները, մասնավորապես՝ սեզոնի ընթացքում, սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:

Հաշվի առնելով, որ ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում ծննդկանի և նորածնի անվտանգությունն ու առողջությունն ապահովելն առաջնահերթություն ու գերխնդիր է, իսկ այլ անձանց ներկայությունը ծնարանում կարող է վտանգել ինչպես այդ պահին ծննդաբերող կնոջ և նորածնի առողջությունը, այնպես էլ հաջորդ ծննդաբերության ընթացքում պարունակել ներհիվանդանոցային վարակների ռիսկեր, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակների տարածման տեսանկյունից՝ հորդորում ենք զսպել քաղաքական դիվիդենտներ հավաքելու անհագ ցանկությունը և վտանգի չենթարկել մարդկանց առողջությունը։

դիտվել է 17280 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից