Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Եվրոպական երկրներից դեպորտ արված շատ հայեր՝ մտնում են առևտրի կենտրոններ և տարբեր խանութներից գողություն են անում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հանցագործները ժամանակակից են դարձել, գողության մեթոդները փոխել են, օրենքներից հասկանում են, խելացի են գործում, դրա համար էլ ստեղծվել է այսպիսի իրավիճակ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը: Նա այս համոզմանն է եկել իր ստացած մի գրությունն ընթերցելիս, որտեղ մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում և առևտրի կենտրոններ՝ «Դալմա գարդեն մոլ», «Երևան մոլ», ահազանգել են, որ հանցագործների մի խումբ կա, որոնք անարգել գողություններ են անում խանութներից:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով: Երբ պատգամավորն իր գրությունը վերահասցեագրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, նա էլ հունվարի 9-ին դիմում-նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, որպեսզի խնդրին համատեղ լուծում տան: ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հունվարի 17-ին քննարկում են կազմակերպում գողությունների աճի մասով»:

Պարզվում է՝ եվրոպական երկրներից դեպորտ արված շատ հայեր՝ որպես պրոֆեսիոնալներ, իրենց համար, չակերտավոր ասած, նոր մասնագիտություն են գտել. մտնում են առևտրի կենտրոններ և տարբեր խանութներից գողություն են անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 31247 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից