Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020


Լոռու մարզի զինվորական կոմիսարից շորթմամբ պահանջել են 30 հազար դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարության Լոռու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել է Լոռու մարզի տարածքայյն զինվոիական կոմիսար Ա. Թումանյանին և հայտնել, որ նա Դսեղ գյուղի առաձնատան բակում նամակ է թողել։ Զինկոմիսարը, բացելով նամակը, այնտեղ գրված է եղել, որ զինկոմիսարի կողմից գումարի դիմաց զինվորական ծառայությունից մարդկանց ապօրինի ազատելու մասին, այսպես ասած, հաստափոր թղթապանակը ԱԱԾ չուղարկելու համար պետք է իր կողմից տրված հաշվեհամարին փոխանցվի 30 հազար դոլար։ Հերթական անգամ ահազանգողը գնդապետին հայտնել է, որ 15 հազար դոլարը Շնող գյուղին հարակից գազալցակայանիյ կից կայանված կցորդիչի տակ պետք է թողնի, որտեղ 2-րդ նամակն էր շորթողը թողել։ Երկրորդ նամակով հայտնել են, որ իր երեխաներին բանակից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ԱԱԾ-ին չեն հայտնի, եթե այդ 15 հազար դոլար գումարը թողնես նամակի տեղը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, թե որ բջջային կապը սպասարկող հեռախոսահամարից է զինկոմին զանգերը եկել։ Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ շորթողների ամբողջական ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 22467 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից