Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Դանակահարություն Երևանի կենտրոնում. հորեղբոր տղաները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել են


Հունվարի 12-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02։00-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանութան Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

 

Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Դավիթ և 24-ամյա Վահագն Գրիգորյաններն են: Աղբյուրի համաձայն, վիրավորները հորեղբոր տղաներ են։ Ոստիկանները նաեւ պարզել են, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը 2 կամ ավելի անձանց նկատմամբ) հատկանիշներով և այն փոխացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 5037 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից