Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
11 / Օգոստոս / 2020


Մահացած հայտնաբերված զինծառայողը որդի ունի

Հունվարի 6-ին ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում նախնական վարկածով ինքնասպանություն գործած 32-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր, ամուսնացած էր, ունի 11-ամյա որդի:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը նշեց, որ զինծառայողի ընտանիքը Ռուսաստանից վերադառնալուց հետո վարձով բնակվում էր Բերդում, իսկ մահացած պայմանագրային զինծառայողը մի քանի տարի է՝ ինչ ծառայում էր:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանն իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

դիտվել է 42022 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից