Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
11 / Օգոստոս / 2020


Սոլեյմանիի սպանությունն իր հետևանքները կթողնի՞ Հայաստանի վրա

Սոլեյմանի սպանության և տարածաշջանում մասնավորապես Հայաստանի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ վերջին զարգացումները այս մասին Ելակետ լրատվականը /yelaket.am /  զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

«Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր առերևույթ բացահայտ ցուցադրական այսպիսի գործողություն չէր կատարվել։ ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով հունվարին 3-ին Բաղդադի օդանավակայանում սպանվեցին Իրանում ռազմական խոշոր պաշտոն զբաղեցնող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրա որոշ աջակիցներ, այդ թվում՝ իրաքում շիա մահմեդականների ռազմական ամենախոշոր խմբավորումներից մեկի հրամատարի տեղակլը։ Դե իհարկե խնդիրը այստեղ Ղասեմ Սոլեյմանին է։ Նա իրանական ռազմական խոշոր բարձր պաշտոնյա էր և իհարկե Իրանը շատ կտրուկ արձագանքեց։

Մեխանիկորեն հունվարին հայաստանյան փորձագիտական դաշտը բաժանվեց երկու մասի։ Մի մասը, ովքեր ծանոթ էին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև պատկերացումներ ունեին, թե Իրանի արձագանքն ինչհպիսի կլինի։

-Փորձագետների մի մասը խորհուրդ տվեցին ավելի զգոն լինել, որ այս ամենը Սոլեյմանիի սպանությամբ չի ավարտվի և հետևաբար իր վատ հետևանքները կթողնի Հայաստանի վրա։

Մի մասն էլ, որ պարոն Փաշինյանի կողմնակիցներին էին, քանի որ ինստիտուտներ կային աշխատող, և այս ամենի վերաբերյալ իշխանություններին զեկուցում էին, իբրև թե ոչ մի բան էլ տեղի չի ունենա և ամեն ինչ լավ կլինի և հենց ինքը՝ պարոն Փաշինյանը, վիրավորական գրառում կատարեց իր պատին և բացահայտ վիրավորել էր այն փորձագետներին, ովքեր խորհուրդ էին տվել ավելի զգոն լինել։ Պարոն Փաշինյանը խորհուրդ էր տվել «տնայնագործ գեոպոլիտհիկներին» հանգիստ նստել տեղները։ Ենթադրաբար, պարոն Փաշինյանին դուր չէր եկել «տնայնագործ փորձագետների» խորհուրդները, որ դա բերելու է տարածաշրջանում կտրուկ լարմանը և մեխանիկորեն, երեկ երեկոյան տեսանք, որ ցավոք սրտի, «տնայնագործների» խորհուրդները շատ ճիշտ էին։ 

Մենք տեսանք, որ Իրանը Սուլեյմանիի սպանությունը հենց այնպես չի ներելու և տեսանք, որ երեկ երեկոյան, չնայած այն հանգամանքին՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Տոտենբերգը կոչերով էին հանդես եկել դիմելով Իրանին և խնդրել էին չպատասխանել Սոլեյմանիի սպանության համար։ Սակայն Թեհրանը իր սեփական գիծն է տանում այս ամենի մեջ։ Այսօր գիշերը Իրաքի տարածքում գտնվող 2 ամերիկյան խոշոր ռազմաբազնաները, որոնցից մեկը գտնվում է իրաքյան Քրդստանում Էրբիում իսկ մյուսը Իրաքի արևմուտքում և համարվում է ամերիկյան 2-րդ ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել։

Իսկ Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա հարցին՝ քաղաքագետը պատասխանեց, որ ամեն դեպքում տարածաշրջանում և մերձավոր արևելքում իրավիճակը կարող է շատ կտրուկ լարվել ընդհանուր առմամբ։

-Ինչ վերաբերում է Հայաստանը կներքաշվի այս գործընթացների մեջ ՝ այս պահին չեմ կարող ասել կապված է, թե կոնկրետ ամերիկյան կողմը և ընդհանրապես, ընթացող գործնթացներն ի՞նչ ուղղությամբ կընթանան, որովհետև, եթե տեղի ունենան մեծ լայնամասշտաբ ռազմական գործողություններ Հայաստանը կառնչվի այս գործողությունների բացասական և ամենակարևորի հետ՝ կփակվի հայ-իրանական սահմանը, և ինչու ոչ՝ Հայաստանի սահմանին կկուտակվեն բազմաթիվ փախստականններ՝ եթե իհարկե Իրանի և ԱՄՆի միջև տեղի ունենան ռազմական խոշոր գործողություններ և եթե Իրաքի և Իրանի տարածքները ընդգրկվեն այդ ռազմական գործողություններում։ Այս պահի դրությամբ որևիցե բան չի կարելի ասել որովհետև գորընթացները շատ արագ են զարգանում։

ժամեր առաջ Իրանի իշխանությունները սպառնացել են ԱՄՆ-ի իշխանություններին՝ եթե ԱՄՆ-ը պատասխան ռազմական գործողությամբ հանդես գա, այսինքն՝ եթե վերջինս պատասխանի Իրաքի տարածքում հրթիռակոծմանը, ապա Իրանը կհարվածի Իսրայելի երրորդ մեծության քաղաքին՝ Հայֆային և Արաբական Միացյալ էմիրությունների ամենամեծ քաղաք Դուբային և տեսեք, թե ինչ գործընթացներ տեղի կունենան։

Ըստ իրանական աղբյուրների իրանի հարվածներից ամերիկյան ռազմաբազնաերում սպանվել է 80 մարդ և մեծ վնասներ են հասցվել ռազմաբազաներին։

դիտվել է 38559 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից