Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2022


Սոլեյմանիի ծառայակիցների մարմինները տեղափոխել են Խոմեյնիի դամբարան (ֆոտո)

Իրանցի երկու զինծառայողների՝ Վահիդ Զամանինիի եւ Մոստաֆա Մոհամմեդ Միրզայի մարմինները, որոնք ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով զոհվել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ, տեղափոխվել են Թեհրանի մերձակայքում գտնվող Խոմեյնիի դամբարան, հայտնում է Mehr:

Ավելի վաղ Թեհրանում տեղի էր ունեցել ԻՀՊԿ «Ալ Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ նրա հետ զոհված իրանցի զինծառայողների հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Սոլեյմանիից բացի, սպանվել են «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածները երկու ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ էր հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժխնդրություն է սպասում նրանց, ում ձեռքերին են մնացել նրա, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը:

դիտվել է 5533 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից