Կարևոր են դրական արդյունքները, ոչ թե շահույթը․ Սարգիս Չոլակյան
















Դոկտոր Սարգիս Չոլակյանը 1999 թվականին ավարտել է Լոս Անջելեսում գտնվող Cleveland քիրոպրակտիկական քոլեջը։
Բժիշկն ունի երկու կոչում ՝քիրրոպրակտիկ (DC) դոկտորի աստիճան և մարդու կենսաբանության դոկտոր:
Անդամակցում է Կալիֆոռնիայի Քիրոպրակտիկայի ասոցիացիային, գործունեություն է ծավալում նաև որպես Ռադիոգրաֆիայի ռենտգենյան կազմակերպիչ և օպերատոր Կալիֆոռնիայի հանրային առողջության դեպարտամենտում:
Բժիշկ Չոլակյանը իր գործունեությունը մասնավոր ոլորտում ծավալում է 2000 թվականից ։ Ունենալով քիրոպրակտիկ շուրջ 20 տարվա փորձ, շեշտում է, որ առողջապահության ոլորտում շատ կարևոր է,որ բժիշկներն առաջին հերթին անհանգստանան իրենց հիվանդների համար՝ ապահովելով դրական արդյունքներ, այլ ոչ թե շահույթ: