Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հունիս / 2020


Ալեքսանդր Սարգսյանը շուրջ 2 մլն դոլարով վաճառել է իր ամերիկյան առանձնատունը․ լուսանկարներ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջնեկ եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը մեղադրվում է խարդախության մեջ, այս տարվա հունիսին մոտ 2 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը:

Պատգամավոր Սարգսյանը լյուքս առանձնատունը գնել էր 2,8 մլն դոլարով
Դեռ 2007-ին «Հետքը» գրել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը 2005-ին առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելեսի Տարզանա թաղամասում (4935 Avenida Oriente, Tarzana, CA): Սարգսյանն այն ժամանակ ԱԺ պատգամավոր էր (2003-2012 թթ.) ու ՀՀ պետբյուջեից ստանում էր մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ: Բայց հասկանալի է, որ պաշտպանության նախարար, վարչապետ, ապա երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն այդ աշխատավարձի հույսին չէր ու դրանով չէր էլ կարող միլիոնանոց շքեղ գույք ձեռք բերել: Ալեքսանդր Սարգսյանի բիզնեսների մասին մամուլը միշտ էլ հեղեղված է եղե

Ալեքսանդր Սարգսյանն առանձնատունը գնել է 2005 թ. սեպտեմբերի 9-ին 2,8 մլն դոլարով: Սա «MonteVerde» փակ թաղամասի 30 լյուքս տներից մեկն է: Թաղամասը կամ համայնքը (community) շրջափակված է պարսպով, մուտք ունի միայն երկու կողմից, որոնք փակված են դարպասներով:լ տարբեր հրապարակումներով:

Նախկին պատգամավորն իր տունը գնել է հենց կառուցապատողից՝ «Manhattan Holding Co.»-ից: Հատկանշական է, որ դրա համար Սարգսյանը վարկ չի վերցրել, այսինքն՝ 2,8 մլն դոլարն ամբողջությամբ վճարել է իր միջոցներով:

2005-ին գնված առանձնատունը կառուցվել էր 2004-ին, Ա. Սարգսյանը եղել է դրա առաջին բնակիչը: Փաստաթղթերում նա նշվում է իբրեւ միանձնյա սեփականատեր: Երկհարկանի տան մակերեսը 498 քմ է, իսկ ամբողջ հողակտորինը՝ 2060 քմ:

Տունն ունի 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, բակում կա լողավազան:

Տունը գնելուց 8 ամիս անց՝ 2006-ի մայիսին, Ա. Սարգսյանը 332 հազ. դոլարի հիպոթեքային վարկ է վերցրել «World Savings Bank»-ից, որը պարտավոր էր մարել մինչեւ 2036 թ.: Նույն տարվա սեպտեմբերին նույն բանկից հայ պատգամավորը եւս մի հիփոթեքային վարկ է վերցրել 750 հազ. դոլարի չափով: Սա էլ պետք է մարվեր մինչեւ 2036 թ.: Այս երկրորդ վարկը վերցնելուց օրեր անց՝ 2006-ի հոկտեմբերին, Սարգսյանը փակել է 332 հազ. դոլարի վարկը (կարելի է ենթադրել, որ երկրորդ վարկի մի մասով փակվել է առաջինը):

«Golden West Savings Assosiation Service Co.»-ն, որը «World Savings Bank»-ից վերցրած վարկերի հավատարմագրային կառավարիչն էր (trustee), 2007-ի հունիսին Սարգսյանին ծանուցել է, որ վերջինս չի կատարում իր վարկային պարտավորությունները: Խոսքը 750 հազ. դոլարի վարկի վճարումների մասին է: Ծանուցումը վարկառուի հանդեպ կիրառվող գործողությունների առաջին քայլն էր: Արդեն 2008-ի հունվարին հայտարարվել է աճուրդի մասին, որը պետք է տեղի ունենար նույն ամսում: Այսինքն՝ Ալեքսանդր Սարգսյանը կանգնել էր առանձնատունը կորցնելու վտանգի առաջ:

Բայց նկատենք, որ մինչ այդ էլ՝ դեռ 2007-ին, հայ պատգամավորը փորձում էր վաճառել 2 տարի առաջ գնած տունը: 2007-ի փետրվարին գրել էինք, որ դրա վաճառքի գինը 3 մլն 395 հազ. դոլար է: Վերադառնալով 2008 թ.՝ նշենք, որ Սարգսյանի հանդեպ սկսված գործընթացը 2008-ի մայիսին, այդուհանդերձ, դադերեցվել է, եւ նա չի զրկվել տնից: Կարելի է ենթադրել, որ հայ պաշտոնյան սկսել է վճարումներ կատարել, եւ վարկի հավատարմագրային կառավարիչն ու բանկը հետ են կանգնել նրա գույքը վաճառելուց:

2016-ի դեկտեմբերի նույն օրը Ա. Սարգսյանը 200 հազ. եւ 150 հազ. դոլարի երկու վարկ է վերցրել Եվգենի Բոնդարեւից, որոնց մարման ժամկետ չի նշվում փաստաթղթերում: 2017-ի փետրվարի նույն օրը նա փակել է այդ գումարները:

Ալեքսանդր, Հայկ եւ Նարեկ Սարգսյանները՝ մեղադրյալ
2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանն ու որդիները՝ Հայկը եւ Նարեկը, հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Նախ՝ հունիսի 25-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Սարգսյանին եւ նրան ուղեկցող 3 հոգու՝ կասկածելով ապօրինի զենք կրելու մեջ: Ոստիկանության տարածած տեսանյութում երեւում էր, որ մեքենաների մեջ զենք կա: Նույն օրը բերման ենթարկվածներն ազատ էին արձակվել, իսկ հետագայում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ զենքերն օրինական են:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 31543 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից