Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


...Հանդիպում, երազանք կամ հիշողությունը խթան է իրական արվեստագետին ստեղծագործելու ու արարելու համար

Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցը նկարիչ, լուսանկարիչ Նարեկ Մտազբաղն է, որը կիսեց մեզ հետ իր մտորումները Ամերիկայում ձևավորվող արվեստի, խանդի, սիրո և գայթակղությունից ազատվելու միջոցների մասին:

 -Ձեր բնորոշմամբ՝ ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի նկարիչը:

-Նկարիչը պետք է օժտված լինի աչքով (կատակում է), կրեատիվությամբ և հումորով:

-Ի՞նչն է խանգարում մեր օրյա նկարիչներին ստեղծագործելուն:

-Արվեստագետին ոչինչ չի խանգարում, որպեսզի ստեղծագործի: Ասեմ ավելին, ամեն ինչ օգնում է, ամեն մի փոքր իրադարձություն, հանդիպում, երազանք կամ հիշողություն խթան է իրական արվեստագետին ստեղծագործելու ու արարելու համար(ժպտում է):

-Հայտնի ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերը իր հայտնի գործերից մեկում նշում էր, որ աշխարհում ամենաանկայուն մարդիկ նկարիչներն են, այսօր լավ են մի մտահղացման համար, որը վաղը ոչինչ չարժի:Համամի՞տ եք:

-Չէ, համամիտ չեմ: Ցանկացած նորամուծություն ունի իր կյանքը, իրեն հատկացված ժամանակը, իր պիտանելիության ժամկետը (կատակում է): Իրական արժեքները ժամանակ չեն ճանաչում, նրանք ժամանակից առաջ են ընկած, նրանք ապագայի համար են: Ռեմբրանդի գործերի մասին երբեք չի կարելի ասել, որ նրա ժամանակը անցել է: Լեոնարդո դա Վինչիին չի կարելի համարել անցյալ, Վան Գոգի գործերը այսօր էլ հաճելի է տեսնել,զգալ ու վայելել: Նույնը կարելի է ասել լուսանկարիչների մասին: Իրվինգ Պենը հիմա էլ նորաձև է, Գրուդսոնը և Կարշը միշտ ասելիք ու պատմություն ունեն իրենց նկարներում:

-Ի՞նչ որակ է ձևավորում այսօր ստեղծվող արվեստը ԱՄՆ-ում:

-Ամերիկայում այսօր կա արվեստ(ժպտում է): Այո՛,կա,սակայն այն կապ չունի նրա հետ,ինչ տեսնում ենք YouTube-ում, մեդիայում կամ ինտերնետում: Ամերիկայում գործում են աշխարհում լավագույնների մեջ մտնող թանգարանները,լավագույն դպրոցներն ու ցուցասրահները: Այն, ինչ մենք ֆիլմերում ենք տեսնում կամ գունավոր ու անիմաստ տեսահոլովակներում, դա չէ իրականում Ամերիկան:
Ամերիկան միայն McDonald’s-ը չէ, այլ նաև Gagosian թանգարանն է, New York Film Academy-ն: Այստեղ մեծ ասպարեզ կա ցուցադրելու քո արվեստը ու, ինչո՞ւ չէ,նաև վարձատրվելու դրա համար:


-Օսկար Ուայլդը վստահ էր, որ տգեղ կանայք են խանդում իրենց ամուսիններին: Գեղեցիկները խանդում են ուրիշների տղամարդկանց:Համամի՞տ եք:

-Օսկար Ուայլդը խելոք բաներ ասել է,բայց սա դրանց շարքին չի պատկանում (կատակում է): Կինը տգեղ չի կարող լինել: Եթե մեկը ինձ ասի, որ իր մայրիկը գեղեցիկ չէ, իր տատիկի կնճիռներն անգին չեն իր համար, ես դա առնվազն տարօրինակ կհամարեմ:

-Ո՞րն է գայթակղությունից ազատվելու միակ միջոցը:

-Գայթակղությունից ազատվելու միջոցները շատ են (ծիծաղով մտորում է)...
Ընտրության հարց է, տեսակի ու սկզբունքների: Կարելի է տրվել գայթակղությանը ու հեշտ լուծել բոլոր հարցերը, կարելի է նաև պայքարել, ուրիշ բան փնտրել, անտեսել, դիմանալ:

-Ինչո՞ւմն է տարբերությունը քմահաճույքի և հավերժ սիրո:

-Ես չեմ տեսնում դրանց ընդհանրացնող գիծը:

-Ինչի՞ն չի կարող դիմանալ նկարիչը:

-Նկարիչը չի կարող դիմանալ սովին, ցրտին, ծարավին, ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Պետք չէ նկարչին կամ արվեստագետին ընդհանրապես առանձնացնել մարդուց: Նկարիչը մարդ է, ու ինչքանով մարդ է, այնքան ավելի արվեստագետ է:

-Հիմա փիլիսոփայե՞մ(ծիծաղում է)...

-Կյանքի մեծագույն գաղտնիքը կյանքն է, հետևաբար նաև մահը: Գաղտնիքն այն է, ինչի մասին ամենաշատն են լռում և միևնույն ժամանակ շատ բամբասում:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

 

դիտվել է 2957 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից