Նախիջեւանի նկատմամբ սուվերեն իրավունքը. Հայաստանը քայլ է անում

Lragir.am-ը գրում է․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունից հետո, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ադապտացվեն փոփոխվող աշխարհին ու իրողություններին, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նախիջեւանի Ագուլիսում հայերի ջարդերի 100-ամյակի առթիվ:
«Ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջեւանը, իրականացրեցին նաեւ հայկական մշակութային ժառանգության համակարգված եւ զանգվածային ոչնչացումը: Արդյունքում ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր եւ խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում եւ այլուր:
…Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու եւ ապահովելու հայ ժողովրդի գոյության եւ խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում», – նշված է ԱԳՆ հայտարարությունում:
Ագուլիսը միջնադարյան հայկական քաղաք է Նախիջեւանում, որի արմատները ձգվում են մինչեւ հնագույն ժամանակներ: Նախքան խորհրդայնացումը քաղաքը խոշոր հանգույց էր տարածաշրջանում, ինչպես ամբողջ Նախիջեւանը:
Նախիջեւանի թեման ներկայում ավելի ակտուալ է դառնում, քան Ղարաբաղը: Պատահական չէ, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հնչել է Ռուսաստանի դեսպանի մամուլի ասուլիսից հետո: Նախիջեւանն Ադրբեջանին է փոխանցվել Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում